կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ 114 զանգերի կենտրոնի աշխատակիցների համար

Հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ 114 զանգերի կենտրոնի աշխատակիցների համար

Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոնի մասնագետների, ինչպես նաև Ծառայության և ԱՍՀ նախարարության քաղաքացիների ընդունելության բաժինների աշխատակիցների համար կազմակերպվել են վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով։ 

Նախարարությունից հայտնում են, որ դասընթացները եղել են հաղորդակցման հիմնական սկզբունքների, հաղորդակցային կոնֆլիկտների կառավարման հմտությունների, հեռախոսային հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ։ 

Դրանք բաղկացած են եղել նաև ինտերակտիվ հատվածից, որոնց շրջանակում հստակ դեպքերով քննարկվել են հեռախոսազրույցների գրագետ վարման կանոններին, զանգերի ընթացքում ձայնի և ինտոնացիաների կառավարման ձևերին, ինչպես նաև հույզերի կառավարման սկզբունքներին առնչվող մի շարք հարցեր։

Դասընթացները կազմակերպվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ:

  • Կիսվել: