չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հացահատիկի և ձեթի արտահանման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով

Հացահատիկի և ձեթի արտահանման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդուված որոշմամբ 6 ամսով երկարացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման արգելքը։

Որոշումը, գործադրի հիմնավորմամբ, ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

Բանն այն է, որ նշված ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Սահմանված արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված ապրանքների վերաարտահանման վրա։

  • Կիսվել: