ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը գտնվում է խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում․ Քերոբյան

Գյումրու չոր նավահանգստի նախագիծը գտնվում է խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում․ Քերոբյան

Գյումրու չոր նավահանգստի նախագիծը գտնվում է խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա ընդգծեց, որ հոլանդական ընկերությունը, որը հրավիրվել է նախագիծը կազմելու համար, արդեն ավարտում է աշխատանքը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հենց այդ խաչմերուկում` հարավից հյուսիս երթուղու վրա է գտնվում Գյումրին և չոր նավահանգստի հատվածը։

«Այստեղ ոչ միայն լոգիստիկ հանգույց է լինելու օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհներով, այլև ինդուստրիալ պարկ է, որտեղ գտնվելու են առաջնակարգ գործարաններ»,– ասաց Քերոբյանը։

Նա ընդգծեց, որ հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրյան» կայարանը ևս ծրագրում է։

  • Կիսվել: