շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց

Գյումրիում  լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:

Միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց  և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու  քաղաքապետարանի  բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ վստահեցնելով, որ ոչ բոլոր փողոցներն են կենտրոնական, հիմնանորոգվում են նաև որոշ երկրորդական փողոցներ:

Փողոցները, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:

 Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել։ 

Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նոր լուսակետեր: 

  • Կիսվել: