շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրիում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն. ՍԱՏՄ

Գյումրիում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են.
📍 տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,
📍 չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը,
📍 արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից,
📍 պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:

Возможно, это изображение еда и в помещении

Нет описания фото.

Возможно, это изображение в помещении

  • Կիսվել: