կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝

  • խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով, եղել է մասնիկների թափվելու վտանգ,
     
  • աշխատանքային սարքավորումների մակերևույթները եղել են ոչ նորոգ վիճակում՝ կոռոզիայի հետքերով:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Возможно, это изображение умывальникВозможно, это изображение кухонная вытяжкаНет описания фото.Возможно, это изображение стол

  • Կիսվել: