երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ա․ Ս․ ԼՈՒՍՆԻԿ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Գյումրի):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հացի արտադրամասը գործում էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

- արտադրամասի հատակի սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել կամ բացակայել են,

 

- առաստաղը, դռները գտնվել են ոչ նորոգ վիճակում, հարթ չեն եղել և առկա է մասնիկների թափվելու հնարավորություն,

- չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու և /կամ/ չորացնելու համար նախատեսված սարքերով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը    կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

  • Կիսվել: