կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024թ. երկրորդ կեսին

Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024թ. երկրորդ կեսին

«Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024թ. երկրորդ կեսին։ Այս մասին Ազգային ժողոի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 18-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշել է, որ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները գրեթե ավարտված են։ «Եթե մենք նախագծի վերջնական հավանությունն ստանանք Ներդրումային կոմիտեի կողմից, ապա շինարարությունը կսկսվի 6-9 ամիս հետո»,- ասել է Քերոբյանը։

  • Կիսվել: