շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյուղատնտեսության ռազմավարության մեջ գլխավոր դերակատարումն արտադրողականության բարձրացմանն է․ Վահան Քերոբյան

Գյուղատնտեսության ռազմավարության մեջ գլխավոր դերակատարումն արտադրողականության բարձրացմանն է․ Վահան Քերոբյան

«Մեր գյուղատնտեսության ներկա փուլը  հենց գյուղատնտեսության ռազմավարության իրականացումն է, որի մեջ գլխավոր դերակատարումն    արտադրողականության բարձրացմանն  է։ Այդ ուղղությամբ բազմաթիվ նախագծեր կան, որոնք ընթացքում են և բոլոր ծրագրերի մեջ կարմիր թելով հենց արտադրողականության բարձրացումն է ներդրված»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության ներկա փուլին։

Ըստ նրա՝ գյուղատնտեսության առաջնային արտադրությունը ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 11-13 տոկոսը,  իսկ ագրոպարենային համակարգը, ընդհանուր դիտարկմամբ, կազմում է ՀՆԱ-ի 25 տոկոսը։ 

«Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է  գյուղատնտեսության ինտենսիվացմանն ու խոշորացմանը,  արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և  ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ իրագործմանը, պարենային անվտանգության  մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության  և բուսաբուծության զարգացմանը, առաջնային տեխնոլոգիաների  ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական արտադրական շղթայում ընդգրկված սուբյեկտների եկամուտների ավելացմանը »,- նշեց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ֆերմերային տնտեսությունների խոշորացում, որը նպաստելու է արտադրողականության բարձրացմանը: 

  • Կիսվել: