ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման շնորհիվ ապահովագրվել է 13 մշակաբույս

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման շնորհիվ ապահովագրվել է 13 մշակաբույս

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում 2023 թ․ կնքվել է 10 հազար 192 պայմանագիր ավելի քան 11 հազար հա ապահովագրելու համար։ Չորս ռիսկից ապահովագրվել է 13 մշակաբույս։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ծրագիրը 2024 թվականին շարունակելու նպատակով նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունվարի 10-ին հանդիպում է ունեցել գյուղատնտեսական ապահովագրության ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա խնդիրները և հնարավոր լուծումները՝ 2024 թ․ ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։ KfW-ի կողմից ներգրավվել է փորձագիտական խումբ՝ խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար։

  • Կիսվել: