հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հիմքի վրա ձևավորված Պատրիկ Տէվէճեանի անվան քոլեջում արդեն այս տարի կազմակերպվել է ընդունելություն գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ և, ինչը բացառիկ է գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում, ունեցել ենք մրցույթ, այսինքն՝ դիմորդների թիվն ավել է եղել սկզբնապես պլանավորված տեղերից՝ թե հիմնական, թե միջնակարգ կրթության հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ըստ Անդրեասյանի, նախորդ տարի է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ հուշագիր ստորագրվել՝ Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական համալիր գործարկելու համար։

Գրառմանը կից ԿԳՄՍ նախարարի տեղակալը հրապարակել է լուսանկարներ՝ սովորողների համար գործնական ուսուցման բազա ծառայող ագարակից։

 

 

  • Կիսվել: