հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Գծանշման աշխատանքներ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը զուգահեռ

Գծանշման աշխատանքներ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը զուգահեռ

 Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականցնել ավտոբուսային եւ տրոլեյբուսային հավաքակազմը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։ Նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։

Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու նպատակով հանձնարարել է այս ծրագիրը ևս նախատեսել համայնքի բյուջեով:

Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է նաև գծանշման գործընթացը։
Ժամանակացույցում որոշ շեղումներ են եղել ոչ բարենպաստ եղանակով պայամանավորված, սակայն նույնիսկ այս պարագայում գծանշումն իրականացվում է բարձր որակով և կավարտվի սահմանված ժամկետում։

  • Կիսվել: