կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Գործընթացը մեծ տեմպերով առաջ է գնում. Անահիտ Ավանեսյանը՝   ապահովագրության համակարգի մասին

Գործընթացը մեծ տեմպերով առաջ է գնում. Անահիտ Ավանեսյանը՝ ապահովագրության համակարգի մասին

Գործընթացը չի կանգնել, գործընթացը շարունակվում է և բավական մեծ տեմպով է առաջ գնում թե հաշվարկների, թե փաթեթի և ամբողջ ապագայում ստեղծվելիք ինստիտուտների առումով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգին:

«Նման մեծ ռեֆորմի քննարկման ժամկետները կարող են շեղվել և մեր գործընկերների կողմից որոշակի լրացուցիչ հաշվարկներ են իրականացվում, գործընթացը մեծ տեմպերով առաջ է գնում»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե կհանդիպի Բագրատ սրբազանի հետ, Անահիտ Ավանեսյանն ասաց՝ ոչ: «Կարծեմ՝ Բագրատ սրբազանը հանդիպում է ոչ թե հոգևոր հարցեր քննարկելու, այլ՝ այլ նպատակներով»,- ասաց նա:

  • Կիսվել: