երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գործատուն պարտավոր է վճարել աշխատավարձ, եթե ինքնակամ է որոշել դադարեցնել աշխատանքային գործընթացը

Գործատուն պարտավոր է վճարել աշխատավարձ, եթե ինքնակամ է որոշել դադարեցնել աշխատանքային գործընթացը

Գործատուները իրավունք չունեն ստեղծված իրավիճակում աշխատակիցներին ստիպել գնալ չվճարվող արձակուրդի։ Այս մասին այսօր ասուլիսում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Ըստ նրա օրենքը ամբողջովին կարգավորում է այդ հարցը և գործատուն պարտավոր է վճարել աշխատավարձ։

«Գործող աշխատանքային օրենսգրքով, եթե գործատուն մինչև ամսվա 15-ը չի վճարում աշխատավարձը, նաև տույժ է կիրառվում այդ աշխատավարձի չափով՝ ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Պարապուրդը ևս, ինչպես աշխատավարձի դեպքում գործատուն պետք է վճարի, կարգավորումները նույնն են։ Եթե այն իրավիճակն է, որ գործատուն ինքը չի ցանկանում շարունակել իր աշխատանքային գործունեությունը, բայց որևէ մեկը չի սահմանափակել իր գործունեությունը, կստացվի, որ սա ոչ աշխատողի մեղքով պարապուրդ է, որի համար վճարում է գործատուն»,- հավաստեց փոխնախարարը:

 

  • Կիսվել: