շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գործարկվել է Կատարի պահեստային կապուղին. Team Telecom Armenia-ն` ինտերնետի խնդրի մասին

Գործարկվել է Կատարի պահեստային կապուղին. Team Telecom Armenia-ն` ինտերնետի խնդրի մասին

Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Team Telecom Armenia-ն գործարկել է Քաթարի պահեստային կապուղին, և այժմ ինտերնետ կապը հասանելի է բաժանորդներին: Տեղեկությունը հայտնում է Team Telecom Armenia–ի մամուլի ծառայությունը։

«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղին վերագործարկելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,–հայտնում է կապի օպերատորը։

Նշենք, որ երեկ խնդիրներ էին առաջացել Team Telecom Armenia–ի մատուցած ծառայությունների հասանելիության, մասնավորապես ինտերնետ կապի հետ։ Հասանելի էին միայն ձայնային ծառայությունները:

Ավելի ուշ կապի օպերատորը հաղորդագրություն տարածեց, որ խնդիրը կապված է Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման հետ։
Հավելենք, որ Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

  • Կիսվել: