շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում անշարժ գույք հետ վերցնելու, անշարժ գույք ամրացնելու և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի վերակառուցում։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի շրջանակներում, համապատասխանաբար ներդրումը պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի շրջանակներում։

Ուստի՝ Գորիս համայնքի ավագանու որոշման համաձայն Գորիս համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարվել է Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեներում պետական սեփականության շենք/շինություններով ծանրաբեռնված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Նախագծով ակնկալվում է Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեների պետական սեփականության շենք/շինությունների նկատմամբ մեկ միասնական սեփականության իրավունքի գրանցումը՝ ի դեմս ՀՀ Սյունիքի մարզպետարանի։

Նախագծով ակնկալվում է նաև քաղաք Գորիս, Արզումանյան փողոց 33 հասցեում գտնվող անշարժ գույքի ամրացում Առողջապահության նախարարությանը՝ Գորիսի արյան փոխներարկման կայան ստեղծելու նպատակով։

  • Կիսվել: