շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գոմաղբը այսուհետ չի կարելի կուտակել բնակավայրերի մոտ. սահմանվեցին դրա պահետսավորման, վարակազերծման պահանջները

Գոմաղբը այսուհետ չի կարելի կուտակել բնակավայրերի մոտ. սահմանվեցին դրա պահետսավորման, վարակազերծման պահանջները

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիտում սահմանեց ՀՀ-ում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը և վարակազերծումն է։ Հաճախ գոմաղբը, թռչնաղբը չի տեղափոխվում հատուկ վայրեր, այլ հեռացվում է գյուղացիական տնտեսությունների անմիջական հարևանությամբ: 

Աստիճանաբար գոմաղբի հեռացման վայրերում հողը սկսում է օքսիդանալ և դառնում ոչ պիտանի գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ օգտագործման համար։ Ժամանակի ընթացքում ստորերկրյա ջրերը և մթնոլորտը ենթարկվում են աղտոտման, որի մեջ արտանետվում են ջերմոցային գազերի՝ մեթանի արտանետումները: 

Յուրաքանչյուր օր ցանկացած անասնապահական ֆերմայում կուտակվում է մեծ քանակությամբ կենդանական արտաթորանք՝ գոմաղբ, թռչնաղբ որը հիանալի պարարտանյութ է մշակաբույսերի համար։ Բայց առանց պահեստավորման և վերամշակման այն վնասակար է մի շարք պատճառներով՝դրանք պարունակում են վնասակար բակտերիաներ, ճիճուների ձվեր (հելմինտներ), միջատների թրթուրներ և տարբեր մոլախոտերի սերմեր.

Գոմաղբի, թռչնաղբի քայքայման ժամանակ առաջացած գազերը վնասում են բույսերի արմատներին:

Դրանցում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները և ավելորդ ջերմության առաջացումը նույնպես անբարենպաստ է, որն էլ  հղի է բույսերի հիվանդություններով, բերքատվության նվազմամբ և նույնիսկ ամբողջ բերքի ոչնչացմամբ:

Գոմաղբի, թռչնաղբի ոչ պատշաճ պահպանումը, վերամշակումը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի արդյունքում հողերը, ստորերկրյա ջրերը, օդը և մոտակա ջրային մարմինները աղտոտված և թունավորվում են նիտրատներով և մանրէներով։ Միաժամանակ գոմաղբի պահպանման պայմանների խախտումները կարող են նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը։

Գոմաղբը, թռչնաղբը միլիոնավոր տոննա ջերմոցային գազերի արտանետման աղբյուր է, այն աղտոտում է ջրային մարմինները, ստորերկրյա ջրերը և հողը, իսկ դրա պաթոգեն միկրոֆլորան վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում: 

Այս նախագծով  առաջարկվում է սահմանել գոմաղբի պահպանման, տեղափոխման, վերամշակման և վարակազերծման պահանջները, ինչը ուղղված է մարդու կյանքի և առողջությանը, կենդանիների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողները, մասնավորապես թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ:

  • Կիսվել: