ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Գոլդեն Փելիս»-ը կօտարվի դասական աճուրդով. մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն դրամ է

«Գոլդեն Փելիս»-ը կօտարվի դասական աճուրդով. մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն դրամ է

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ասաց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 մլրդ 526 մլն 457,8 հազար դրամ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։ Նա գույքով հետաքրքրված գործարարներին կոչ արեց մասնակցել աճուրդին։

Հիշեցնենք, որ  հյուրանոցը պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին։

 

  • Կիսվել: