կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Սանոսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հայաստանյան առաքելության ընթացքում։

Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարությունը Ճապոնիայի դեսպանատան հետ տարբեր ոլորտներով արդյունավետ աշխատանքի, համագործակցության մեծ փորձ ունի։ Սանոսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ աշխատանքը թե՛ առկա, և թե՛ նոր ուղղություններով։

Դեսպան Աոկի Յուտական ևս կարևորել է առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Возможно, это изображение 3 человека

Нет описания фото.

  • Կիսվել: