երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գնաճի ցուցանիշը թիրախից բավականին ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Գնաճի ցուցանիշը թիրախից բավականին ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Այս տարվա վերջ Հայաստանում գնաճի ցուցանիշը թիրախից բավականին ցածր կլինի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի մեր թիրախին մոտ», - նշեց նա։

ԿԲ նախագահի խոսքով՝ արտաքին հաշիվների տեղաշարժերի հետ կապված կարող են լինել զարգացումներ, որոնց ներքո կարող է լինել թե՛ ազգային արժույթի ամրապնդում, թե՛ ազգային արժույթի արժեզրկում։

Գալստյանն ընդգծեց՝ ֆիսկալ ու մոնետար բարձիկների ստեղծումն ու կառավարումը նպատակ է հետանդում հնարավոր սցենարները հաշվարկելով՝ ունենալ այնպիսի լուծումներ, որոնք չեն խաթարի մակրոտնտեսական կայունությունը։

  • Կիսվել: