հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ղազախստանից Հայաստան նավթամթերքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից

Ղազախստանից Հայաստան նավթամթերքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից

ՀՀ Ազգային ժողովն այսօր հավանություն տվեց 2020թ. հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Այս համաձայնագրով, Ղազախստանից Հայաստան նավթամթերքի առաքումը (նախապես համաձայնեցված չափաքանակներով) ազատվում է մաքսատուրքի գանձումից։ Համաձայնագրի կիրարկումը կնպաստի մրցակցությանը և կբարելավի Հայաստանում սպառվող նավթամթերքի գին/որակ հարաբերակցությունը։

  • Կիսվել: