երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գևորգ Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը

Գևորգ Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հուլիսի 6-ին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։
 
Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։
 
Նախարարն առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների, ներդրումային ծրագրերի և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության զարգացման համար։

  • Կիսվել: