շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Գեղարքունիքի մարզպետը 3 օրով մեկնել է արձակուրդ. Նրան կփոխարինի փոխմարզպետը

Գեղարքունիքի մարզպետը 3 օրով մեկնել է արձակուրդ. Նրան կփոխարինի փոխմարզպետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 3 աշխատանքային օր՝ 2024 թվականի հունիսի 26-28-ը ներառյալ:
  2. Կարեն Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: