չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի խոշորացված ու սահմանամերձ համայնքներում կիրականացվեն դրամաշնորհային ծրագրեր

Գեղարքունիքի մարզի խոշորացված ու սահմանամերձ համայնքներում կիրականացվեն դրամաշնորհային ծրագրեր

Գեղարքունիքի մարզի խոշորացված ու սահմանամերձ համայնքներում այս տարվա ընթացքում կիրականացվեն դրամաշնորհային ծրագրեր, որոնք կխթանեն փոքր եւ միջին ձեռներեցության, տուրիզմի, ենթակառուցվածքների զարգացումը: Այս մասին հայտնեցին  Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի խոշորացված եւ սահմանամերձ գյուղական ամայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտեր ներկայացնող կողմերի մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր ,Հայկական Կարիտասե ԲՀԿ-ի ,ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹե ծրագրի շրջանակներում՝ վերջերս հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի համար հայտարարված մրցույթի առաջին փուլի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին ,Հայկական Կարիտասե ԲՀԿ-ի հետ համագործակցություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր եւ միջին ձեռնարկությունները:


Հանդիպման ընթացքում ,Հայկական Կարիտասե ԲՀԿ-ի ,ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹե ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը նշել է, որ միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակն է` նպաստել գյուղական միավորված, այդ թվում` սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը: Ըստ ծրագրի պահանջների՝ համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն միավորված գյուղական եւ սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, սահմանամերձ գյուղական համայնքներում երիտասարդների արտահոսքի կանխարգելմանը, մասնագիտական ուսուցման որակի բարձրացմանը, գյուղարտադրության խթանմանը եւ գյուղական տուրիզմի զարգացմանը, համայնքային ենթակառուցվածքների բարենորոգմանը, գյուղական վայրերում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ՏԻՄ գործունեության բարելավմանը:
,Մենք նպատակ ունենք այս հանդիպմամբ տեղեկատվություն տրամադրել մրցույթի քայլերի վերաբերյալ, որպեսզի հայտատուներն ավելի պատկերավոր գաղափար ունենան հայտերի կազմման, դրանք մրցույթի ներկայացնելու ընթացքում: Մեր նպատակն է նաև հայտատուին տեղեկացնել համայնքներում նախատեսվող անտոկոս բիզնես փոխառության տրամադրման պայմաններին եւ հնարավորություններին: Սա բաց քննարկում է, որի ընթացքում մենք կարող ենք նաև գրանցել համայնքների զարգացմանն ուղղված խելացի եւ հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ, որոնք հետագայում կֆինանսավորվեն եւ կյանքի կկոչվենե,- նշել է ծրագրի ղեկավարը:


Ներկայացված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը Գեղարքունիքի մարզում նախատեսված է իրականացնել Ճամբարակ, Վարդենիս, Շողակաթ, Գեղամասար միավորված համայնքներում: Ծրագրի արժեքը, ծրագրի ղեկավարի հավաստմամբ, կազմելու է 8-10 հազար եվրոյին համարժեք դրամ: Ներկայացված հայտերը կքննարկվեն կազմակերպության մասնագետ-փորձագետների կողմից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, սահմանված է 2020 թվականի մարտի 2-ը:

  • Կիսվել: