կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը․ բողոքում են արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու դեմ․ ուղիղ

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը․ բողոքում են արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու դեմ․ ուղիղ

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Մարտունեցիները ճանապարհը փակել են համայնքի Ծակքար բնակավայրի հատվածում:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

  • Կիսվել: