շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության

Գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022 թ․ մարտի 30-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկը Շիրակի մարզում։

Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին հանրապետությունում գործում է 12 լիցենզավորված ընկերություն։

Գործընթացը շարունակվում է։

ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում, կամ ճնշափորձարկում։

  • Կիսվել: