երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այս ամռան ընթացքում կառուցված եւ արդեն շահագործված ոռոգման ցանցն այսուհետ ծառայելու է թաղամասի 50 տնտեսությունների կարիքներին։

Ինչպես  տեղեկացրին  Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 5 միլիոն 50 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են  «Ալմասկա»  ՍՊԸ-ի  շինարարները։

Ոռոգման ջրատարը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ, երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։

«Ոռոգման ցանցի փորձարկումը եւ շահագործումը հնարավորություն տվեց, որ 50 տնտեսություն այս ամռան ընթացքում  հասցնեն ոռոգել իրենց տնամերձերը։ Եկող տարում արդեն այս թաղամասում կընդլայնվեն մշակվող տնամերձերը եւ վարելահողերը, ինչի արդյունքում կարձանագրվի նաեւ գյուղմթերքների արտադրության աճ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։  

  • Կիսվել: