հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում կտնկվեն 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ

Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում կտնկվեն 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ

Գարնանային ծառատունկի ընթացքում երևանյան շուրջ 20 այգիներում և պուրակներում կիրականացվեն արժեքավոր ծառերով լրացման միջոցառումներ. տնկվելու է 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
 
2024 թվականին մայրաքաղաքի փողոցներում նախատեսվում է նաև իրականացնել 55 կմ միջին նորոգում:
 
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:
 
Կհստակեցվեն շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Հակառակ պարագայում՝ ծրագրերն իրականացնող ընկերությունների հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը:

 

  • Կիսվել: