չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի հաղթող է ճանաչվել 26 կազմակերպություն

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի հաղթող է ճանաչվել 26 կազմակերպություն

2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է երկու բաղադրիչով; Այդ մասին ասված է ԲՏԱ նախարարության Ֆեյսբուքի էջում։
 
««Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 38 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն են ստացել 20-ը: Գնահատող հանձնաժողովի որոշմամբ դրամաշնորհ կարող է կնքվել 9 կազմակերպությունների հետ (յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 5 մլն ՀՀ դրամ):
 
«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 68 թիմ, նախագծերի ներկայացման հնարավորություն են ստացել 33-ը: Գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել 17 կազմակերպություն (յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 10 մլն ՀՀ դրամ):
 
Ծրագրով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: