հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիացի փորձագետներ կժամանեն Երևան` փակ հանքավայրի տարածքի վերականգնման համար

Ֆրանսիացի փորձագետներ կժամանեն Երևան` փակ հանքավայրի տարածքի վերականգնման համար

Երեւանի եւ Ֆրասիական Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդի հետ համագործակցության շրջանակներում մեր կողմից ֆրանսիական կողմին ուղարկվել են առաջարկները Երեւանում փակ հանքավայրի տարածքի վերականգնման վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Սեպտեմբերին նախատեսվում է փորձագետների այց Երեւան, որը սակայն հետաձգվել է:

«Իրենք ասել են, որ հոկտեմբերի մեջ կտեղեկացնեն, թե երբ են գալու: Կապի մեջ ենք»,-ասաց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Կապի մեջ ենք… դա նույնն է, որ զանգում եմ վարչության պետին, բան եմ ասում, ասում է՝ լսում եմ: Հիմա, որ կապի մեջ եք, դա ոչ մի բան չի տալիս: Հուլիսից մինչեւ հիմա ոչ մի բան չենք արել, հասկանանք՝ խնդիրը որտեղ է»:

Դավիթ Գեւորգյանն արձագանքեց. «Իրենք ասել են, որ աշխատանքային խումբ են ուղարկելու, այդ թվում նաեւ ռեկուլտիվացիայի հարցը տեղում ուսումնասիրեն, բայց տեքստային առաջարկը բոլոր բաղադրիչներով ուղարկված է իրենց: Մենք խնդրել ենք, որ իրենք օր առաջ գան»:

  • Կիսվել: