կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Flyone Armenia-ն մեկնարկում է ամառային ուղղություններով ավիատոմսերի վաճառքը

Flyone Armenia-ն մեկնարկում է ամառային ուղղություններով ավիատոմսերի վաճառքը

 Flyone Armenia ավիաընկերությունը հայտարարում է 2024 թվականին ամառային թռիչքային շրջանում մի շարք նոր ուղղություններով ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, առաջարկվում է նոր, հետաքրքիր ուղղություններ ամառային հանգստի համար դեպի Նիցցա, Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս և Դյուսելդորֆ: Նշված ուղղություններով չվերթերը կմեկնարկեն 2024 թվականի մայիս և հունիս ամիսներից։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ 


 

  • Կիսվել: