շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
FLYONE ARMENIA-ն ամենօրյա չվերցներ կիրականացնի դեպի Շերեմետեւո միջազգային օդանավակայան

FLYONE ARMENIA-ն ամենօրյա չվերցներ կիրականացնի դեպի Շերեմետեւո միջազգային օդանավակայան

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ից սկսում է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով:

«Ուրախ ենք, որ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը, Մոսկվայի ամենակարևոր ավիահանգույցներից մեկը, միանում է մեր թռիչքային ցանցին:  Այս չվերթը լրացուցիչ, մատչելի և հարմարավետ այլընտրանք կտրամադրի Մոսկվայից կամ դեպի Մոսկվա ճամփորդող FLYONE ARMENIA-ի հազարավոր  ուղևորների համար» ,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը: 

Այժմ ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:

Ռուսաստանյան ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ էլ Շեյխը և  Հուրգադան:

  • Կիսվել: