երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
FLYONE ARMENIA ավիաընկերությունն իրականացրեց Երևան - Միներալինիե Վոդի – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ առաջին չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունն իրականացրեց Երևան - Միներալինիե Վոդի – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ առաջին չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվել է Երևան -Միներալինե Վոդի - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը: Նշված ուղղությամբ առաջին թռիչքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից  դեպի Միներալնիե Վոդիի Միխայիլ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան իրականացվել է 2022 թ․ նոյեմբերի 14-ին: 

 

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում Միներալնիե Վոդին Ռուսաստանի Դաշնության հինգերորդ քաղաքն է: Չվերթերի հաճախականությունը  հետևյալն է՝  շաբաթական 3 չվերթ, երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։ 

«Այս չվերթը արագ և հարմարավետ ճամփորդելու ևս մեկ հնարավորություն է։ Վստահ ենք, որ այն պահանջված կլինի թե ուղիղ, թե տարանցիկ շրջագայությունների համար», - նշել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

  • Կիսվել: