երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆինանսների նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել են փորձի փոխանակման հարցը

Ֆինանսների նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել են փորձի փոխանակման հարցը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը, հատկապես՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

Դեսպան պարոն Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարին և շնորհավորել նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և բարձր են գնահատել համագործակցային աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել խորացնել այն:

  • Կիսվել: