հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Ֆինանսների նախարարությունը բարդացնում է բիզնեսմենների կյանքը. էկոնոմիկայի նախարար

Ֆինանսների նախարարությունը բարդացնում է բիզնեսմենների կյանքը. էկոնոմիկայի նախարար

Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով խոչընդոտում է նոր բիզնեսմենների աշխատանքին՝ բարդացելով նրանց կյանքը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կառավարության ծրագիրը միտված է նրան, որ օժանդակի նոր բիզնեսմենների ի հայտ գալուն: Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով վնաս է տալիս, խոչընդոտում է նոր բիզնեսմենների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը։ Մենք, ճիշտն ասած, գիտենք ձեւ՝ խնդիրը հակառակ կողմից լուծելու. հեշտացնելով բիզնեսմենների կյանքը՝ ստանալ ավելի շատ եկամուտներ բյուջեում՛՛:

Ըստ Քերոբյանի՝ ազատականացումն ավելի արդյունավետ գործիք է հարկային ճեղքը կրճատելու համար, քան խստացումները, որոնք գործարարներին ստվերային դաշտ են մղում: 

՛՛Այսօրվա ստվերային դաշտի մեծ մասը գոյացել է այն պատճառով, որ բիզնեսմենները գործում են անհնար օրենսդրական դաշտում՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ պետք է օրենքը փոխել, որ մարդիկ վճարեն հարկերը:

 

  • Կիսվել: