երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆինանսական հատկացումներ․ ՊԵԿ՝ 35 միլիարդ 543 միլիոն,  էկոնոմիկայի նախարարություն՝ 64 միլիարդ 912 միլիոն դրամ

Ֆինանսական հատկացումներ․ ՊԵԿ՝ 35 միլիարդ 543 միլիոն, էկոնոմիկայի նախարարություն՝ 64 միլիարդ 912 միլիոն դրամ

2023 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 35 միլիարդ 543 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2021 թվականի պետական բյուջեով հաստատված փաստացի ծախսերը կազմել են 27 միլիարդ 853 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող ծախսերը գնահատվում են մոտավորապես 29 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված է հատկացնել 64 միլիարդ 912 միլիոն դրամ:

«2022 թվականին Ազգային ժողով ներկայացված և օրենքով նախապես հաստատված ֆինանսավորման ծավալը կազմում էր 42 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչը տարվա ընթացքում Կառավարության կողմից, հաշվի առնելով բոլոր իրականացվող ծրագրերի կարևոր նշանակությունը և ծավալային փոփոխությունները, էապես ավելացվել է: 2022 թվականի ճշտված բյուջեով այն կազմում է 61 միլիարդ 375 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: