երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ֆետա» անվանումով պանիրը պետք է բացառապես արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. 5 ընկերություն տուգանվել է

«Ֆետա» անվանումով պանիրը պետք է բացառապես արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. 5 ընկերություն տուգանվել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:

ՄՊՀ-ից հայտնում են, որ կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում  տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:

ՄՊՀ-ն հետամուտ է լինելու, որպեսզի առևտրի կետերի դարակաշարերում «Ֆետա» անվանման ներքո իրացվող պանիրը բացառապես արտադրված լինի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում:

Հիշեցնենք, որ վարույթների հարուցման հիմք է հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառին նման անվանումներով պանիրների ներմուծումը և իրացումն այն դեպքում, երբ դրանք առերևույթ արտադրված չեն «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։

  • Կիսվել: