շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
 Ֆերմերները բարձրաձայնում են խոզերի շրջանում հնարավոր վարակի տարածման մասին

Ֆերմերները բարձրաձայնում են խոզերի շրջանում հնարավոր վարակի տարածման մասին

Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրում ֆերմերները և բնակիչները բարձրաձայնում են խոզերի շրջանում հնարավոր վարակի տարածման մասին և արձանագրում են տասնյակ կենդանիների սատկելու դեպքեր: Համապատասխան մարմինների կողմից հիվանդությունը դեռևս բացահայտված չէ:
 
Հաշվի առնելով բնակիչների ահազանգերն ու անհանգստությունը՝ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ ձեռնարկվել են համապատասխան վարակազերծման գործընթացներ:
 
Ախտահանող կազմակերպության կողմից որակյալ չեզոքացնող նյութերով (formalin, virkon-S) բնակավայրում իրականացվել են ախտահանման, վարակի տարածման կանխարգելման աշխատանքներ:

  • Կիսվել: