ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ»-ը արտոնություն ստացավ. Նա խոստանում է 1.5 մլրդ դրամի ներդրում

«ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ»-ը արտոնություն ստացավ. Նա խոստանում է 1.5 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությաը:

«ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ»-ւ կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների, ֆասադների, բազրիքների, ապակյա կառույցների և այլ նմանատիպ արտադրատեսակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերմանև արտադրական շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

  • Կիսվել: