ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվս մեկ «Հրատապ մեկ անձից» գնում. այս անգամ թիվ 12 հիմնական դպրոցի կաթսայատունը վերազինելու համար

Եվս մեկ «Հրատապ մեկ անձից» գնում. այս անգամ թիվ 12 հիմնական դպրոցի կաթսայատունը վերազինելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 19,88 մլն դրամ հատկացնել Երևանի թիվ 12 հիմնական դպրոցի կաթսայատան վերազինման նպատակով:

Այդ նպատակով նվազեցվում է այն դպրոցների գույքի համար նախատեսված գումարը, որոնց շինարարությունը տարբեր պատճառներով մինչև տարեվերջ հնարավոր չի լինի ավարտել (այդ դպրոցների գույքի գումարն արդեն նախատեսվել է 2024թ.-ի բյուջեի նախագծով):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դպրոցը դիմել էր նոր ջեռուցման համակարգի կառուցման համար: Միաժամանակ, Դպրոցը ներառված է ՀՀ-ում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում, ինչը նշանակում է, որ տվյալ ուսումնական հաստատության շենքի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում, իսկ նման շենքի վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակը սեյսմազինվածության բարձրացումն է:

Ելնելով նշվածից՝ նախարարությունը որոշել է դիտարկել դպրոցի միայն ջեռուցման կաթսաների փոխարինման միջոցով (առանց ներքին խողովակների և այլ ինժեներական ենթակառուցվածքնրի փոփոխության) դպրոցի լիարժեք ջեռուցման ապահովման հնարավորությունը:

Աշխատանքների կատարման հրատապությամբ պայմանավորված՝ շինաշխատանքները և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը նախատեսվում է ձեռք բերել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով:

  • Կիսվել: