Եվրոպական քաղաքաշինության ստանդարտների ներդրում Հայաստանում՝ «Ռենշինի» ջանքերով, լավագույն փորձի ներգրավմամբ
Հոկտեմբերի 4-ին «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը բարձր մակարդակի հանդիպում է նախաձեռնել ընկերության գործընկեր, Մեծ Բրիտանիայում գործող ինժեներական հսկա «Առուպ»-ի և պետական համակարգի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին Մարկ Չաունը՝ «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրենը, «Առուպ»-ի Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Թեորան, «Ռենշին»-ի օպրացիոն տնօրեն Լևոն Կասպարովը, ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղկավար Կոնստանտին Ավկսենտևը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Եղիազար Վարդանյանը, նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարդ ինժեներական կոնստրուկցիաների մշակման և սեյսմակայուն նախագծերի իրականացման համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունները, ինչպես նաև հեղինակավոր ընկերության հետ համագործակցության հեռանկարները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղազար Վարդանյանն իր խոսքում ընդգծեց Հայաստանում եվրոպական քաղաքաշինական ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը՝ ի լրում Հայաստանում ներկայումս կիրառվողների՝ նշելով․
«Հայաստանում իրականացվող նախագծում ձեր ներգրավմամբ և միջազգային ահռելի փորձառությունը Հայաստանում ներկայացնելով՝ մեր երկրի քաղաքաշինության ոլորտը կզարգանա։ Նաև հույս ենք հայտնում, որ այս բարդ, հետաքրքիր ու միևնույն ժամանակ կենսական կարևորություն ունեցող ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա հատկապես երիտասարդների և ապագա պրոֆեսիոնալների շրջանում»։
Վարդանյանն իր խոսքում նաև ընդգծեց երիտասարդ մասնագետներին լավագույն գիտելիքը փոխանցելու անհրաժեշտությունը։
«Շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ներգրավված ենք այսպիսի մասշտաբային և տպավորիչ նախագծում։ Ուրախ ենք նաև, որ մեր համագործակցության արդյունքում կարողանալու ենք Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը՝ սեյսմակայուն և բարդ ինժեներական նախագծերի իրականացման հարցում։ Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն ևս հետաքրքրված է քաղաքաշինության լավագույն ստանդարտների ներդրմամբ»,- ասաց «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը։
«Առուպ» ընկերության Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան հիշեցրեց, որ ընկերություն ունի քաղաքաշինական ոլորտում ստանդարտների մշակման և բարելավման հարուստ փորձ․
««Առուպ» ընկերութան տարբեր պրոֆեսիոնալներ ներգրավված են եվրոպական մի շարք երկրներում քաղաքաշինության ստանդարտների մշակման ու կատարելագործման պետական ինստիտուտների աշխատանքներում ՝ որպես խորհրդի անդամ։ Այնպես որ, մեր ընկերությունում արդեն իսկ առկա է առաջարկվող համագործակցության նմանատիպ փորձ։ Մենք ուրախ կլինենք Հայաստանում ևս մասնակցել նոր ու լավագույն ստանդարտների ներդրմանը»։
Շնորհակալություն հայտնելով քննարկմանը ներկաներին՝ մասնակցության համար՝ «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը ասաց․
«Ուրախ ենք, որ նմանատիպ նախագծերի միջոցով կարողանում ենք Հայաստան բերել ոչ միայն նոր ստանդարտներ, այլ նաև մեր միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորություն ստեղծել»։
Որպես հաջորդ քայլ՝ առաջիկայում նախատեսվում է համագործակցության հուշագրի կնքում անգլիական հեղինակավոր ընկերության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև։
Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս հանդիպումներ կազմակերպել՝ եվրոպական ստանդարտների՝ Հայաստանում ներդրման գործընթացն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու, համագործակցության տարբեր ուղղությունները զարգացնելու նպատակով։
«Ռենիշին» ընկերությունը «Առուպ»-ի հետ համագործակցությամբ կառուցում է «Skyline» բացառիկ համալիրը, որը խոստանում է դառնալ Երևանում առաջին «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով նախագիծը՝ Հայաստանում ՏՏ ոլորտի և այլ զարգացող ոլորտների մասնագեների ապրելակերպի, աշխատանքի և ժամանցի էկոհամակարգ՝ զբսայգիներով, սպորտային համալիրով, խանութներով, բիզնես և ժամանցի կենտորններով։
Համալիրում կառուցվող 35-հարկանի շենքերը կլինեն ամենաբարձրը ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։ Դրանց կոնստրուկցիաների նախագծումը «Ռենիշինը» վստահել է հեղինակավոր ընկերությանը՝ ապահովելու բարձր սեյսմակայունություն։ Նախագիծը ղեկավարում է Մաուրիցիո Տեորան , ով «Առուպ»-ի իտալական գրասենյակի ղեկավարը լինելուց բացի ունի 30 տարվա փորձ, դասախոսում է Միլանի պոլիտեխնիկական և Հարավային Ուելսի համալսարաններում։