հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ Կառավարության տեսլականով

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ Կառավարության տեսլականով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ:

ՏԿԵ նախարարությունից  հայտնում են, որ նախարարի տեղակալը ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները: ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկին և ԵՆԲ-ի վարկային գծով պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդը հետաքրքրվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ Կառավարության տեսլականով:

Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված և կատարվելիք աշխատանքներից և շեշտել այդ ճանապարհի կենսական անհրաժեշտությունը պետության համար:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Տրանշ 5-(Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատված, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 60 կմ) ծրագրի կատարման ընթացքը և դրա իրականացմանն ուղղված հետագա քայլե

  • Կիսվել: