հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Բիշքեկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Բիշքեկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թ. հոկտեմբերի 26-27-ը Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Արտահերթ նիստի արդյունքներով կառավարությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարել են մշակել Պետերբուրգյան հռչակագրի նախագիծը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում դրա վերջնական տարբերակի քննարկման նպատակով, որը տեղի կունենա 2023 թ. հոկտեմբերի 26-27–ը Բիշքեկ քաղաքում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2023թ. օգոստոսի 24–ին Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները:

  • Կիսվել: