կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրամիության հետ, որին անդամակցելու հայտ է ուզում ներկայացնել ՀՀ-ն, առևտուրը կրճատվել է 28%-ով

Եվրամիության հետ, որին անդամակցելու հայտ է ուզում ներկայացնել ՀՀ-ն, առևտուրը կրճատվել է 28%-ով

Իշխանությունները չեն բացառում, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտն ներկայացնել։ Իսկ մինչ այդ տնտեսությունն աշխատում է այլ տրամաբանությամբ` անշեղ քայլերով հեռանալով ԵՄ-ից:

Ըստ Վիճկոմի տվյալների` 2024 թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի լոկոմոտիվ ուղղությունը մնում է Ռուսաստանը: Հունվարը հունվարի վրա աճը 93% է, որը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 861 մլն դոլար:

Եվրամիությունը Հայաստանի առևտրային գործընկերների ցանկանում անգամ երկրորդը չի: Այդ տեղում Արաբական Էմիրություններն են, որն առաջ է անցել ԵՄ-ից ու Չինաստանից` 338 մլն դոլար ցուցանիշով: Աճը հունվարը հունվարի վրա` գրեթե 7 անգամ:

ԱՄԷ-ի մասնաբաժինը ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքում հասել է 16%-ի: Կզարմանաք, բայց Եվրամիությունն անգամ երրորդ տեղում չէ:

Երրորդ տեղում Չինաստանն է` 200 մլն դոլար ցուցանիշով և 9,3% աճով: Իսկ չորրորդ տեղում հայտնված Եվրամիության հետ, որին անդամակցելու հայտ ենք ուզում նեկայացնել, առևտուրը կրճատվել է 28%-ով` հասնելով 140 մլն դոլարի:

  • Կիսվել: