ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում Միխայիլ Մյասնիկովիչը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու մոտեցումները: 

  • Կիսվել: