երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե պարզվի՝ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյան

Եթե պարզվի՝ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատաքների որակի խնդրին:

«Անկեղծ ասած, երբեմն, երբ այս թեմայի շուրջ մտածում եմ, տեսնում եմ, ընկալում եմ, թե ինչ մեծ ծավալի գումար ենք ներդնում ամենատարբեր տեղերում: Մի պահ պատկերացնում եմ, որ եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա: Ընդ որում, ես որակ ասելով նկատի չունեմ այն որակը, որ աշխարհում կա, ես նկատի ունեմ այն որակը, որը մեզ կարող է օբյեկտիվորեն հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որն անզեն աչքով էլ տեսանելի է:

Մենք պետք է արձանագրենք, որ եթե այն ճանապարհը, որն ընդունված է եւ այնտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեցին, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների համեմատությամբ: Սա պետք է անպայման ապահովենք:  Հակառակ դեպքում հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ եւ շենքերի, գույքերի մեջ»,-ասաց նա:

  • Կիսվել: