շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունը, մենք պետք է զարգացնենք տեխնոլոգիական կրթությունը. Ալեքսիս Օհանյան

Եթե մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունը, մենք պետք է զարգացնենք տեխնոլոգիական կրթությունը. Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կարևորում է այն փաստը, որ հայաստանյան դպրոցներում շախմատ են ուսուցանում, և յուրաքանչյուր աշակերտ շախմատ է սովորում։

«Դրա շնորհիվ աշակերտները կարող են ավելի հեշտ ծրագրավորում սովորել: Ես չեմ կարող զսպել իմ ուրախությունը, երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաները շախմատ սովորում, այնուհետև՝ ծրագրավորում: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունը, մենք պետք է զարգացնենք տեխնոլոգիական կրթությունը, որն ամեն ինչի հիմքում է»,- այս մասին մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսիս Օհանյանը, որը «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում է:

Նա նաև ասաց, որ  ուզում է ներդրումներ կատարելու եղանակներ գտնել Հայաստանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: