երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 31,600 դրամ խնամքի նպաստ

Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 31,600 դրամ խնամքի նպաստ

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունից։

 

✅ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան 31,600 դրամ խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
✅ Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31,600 դրամ։
✅ Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, ևս կստանա 31,600 դրամ խնամքի նպաստ։ Սակայն եթե մայրը խնամքի արձակուրդից վերադառնա աշխատանքի, ապա ամսական կվճարվի 37,500 դրամ։
✅ Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կստանան 63,200 դրամ։
✅ Վարձու աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող գյուղաբնակ ծնողներին ամսական կտրամադրվի 69,100 դրամ խնամքի նպաստ։

 

  • Կիսվել: