կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ՀՀ քաղաքացիներն են մարում այդ վարկերը՝ ի՞նչ բանկային գաղտնիքի մասին է խոսքը. Ալեքսանյանը՝ ԼՂ բնակչության վարկերը մարելու մասին

Եթե ՀՀ քաղաքացիներն են մարում այդ վարկերը՝ ի՞նչ բանկային գաղտնիքի մասին է խոսքը. Ալեքսանյանը՝ ԼՂ բնակչության վարկերը մարելու մասին

Եթե ՀՀ քաղաքացիները մարում են այդ վարկերը՝ հազար ներողություն ի՞նչ բանկային գաղնիքի մասին է խոսքը։ Այս մասին հայտարարեց պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը՝ խոսելով նախագծից, որով ՀՀ կառավարությունը մեծամասամբ կմարի ԼՂ-ում Հայաստանի ֆինանսաբանկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի մասին։

«Եթե ինչ-որ մեկը ուզում է իր վարկը մարվի, թող այդ մեկը տանի իր վարկը մարի։ Իսկ ով էլ որ ուզում է այս նախագծով իր վարկը մարվի ՀՀ-ի փողերով ՝ թող ստորագրի համաձայնագիր, որ համաձայն է այդ բանկային գաղտնիքը բացել», - ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ հակառակ պարագայում դա չարժի անել, որովհետեւ բանկային գաղտնիք չէ, երբ այդ գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են մարում։

  • Կիսվել: