շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ. Տիգրան Խաչատրյան

Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ. Տիգրան Խաչատրյան

«Արտարժույթների նկատմամբ պահանջարկը և առաջարկը ազդում է դոլար, դրամ, եվրո իրական փոխարժեքների վրա: Դրանք այս ամիսների ընթացքում ուժեղացրել են հայկական դրամը, բայց մյուս կողմից նաև մեծ գնաճ կա, ինչը պայմանավորված է հատկապես պարենի միջագային գների զգալի ավելացմամբ: Այդ երևույթն ազդում է նաև Հայաստանում գնաճային բավականին բարձր ֆոնի վրա, եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատյանը:

Խոսելով 14 տոկոս տնտեսական աճի մասին՝ Ֆինանսների նախարարն ասաց. «Այստեղ ոչ մի բան արհեստական չէ: Կա այնպիսի իրողություն, որ շատ անորոշություններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների հետ և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորել են մի կողմից մարդկանց զգալի ներհոսք դեպի Հայաստան, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացված անձանց զգալի քանակի, և մյուս կողմից դրամական փոխանցումներն ավելացել են դեպի Հայաստան, որոնք ազդում են նաև ընդհանուր սպառման ծավալների ավելացման վրա, դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն: Եթե հիմնական սպառողները գտնվում են Երևանում, ապա սպառումն էլ լինում է այստեղ»:

  • Կիսվել: